Հայերեն   English   Русский  

Մարկ Ցուկերբերգը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը


  
դիտումներ: 1217

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության խստացման նախաձեռնությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես ձեզանից շատերը, ես նույնպես անհանգստացած եմ Թրամփի օրեր առաջ ստորագրած հրամանագրերի հետևանքների պատճառով», - համապատասխան գրառում Ցուկերբերգը կատարել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա պատմել է, որ իր նախնիները Գերմանիայից, Ավստրիայից և Լեհաստանից են եղել, իսկ կնոջ՝ Պրիսցիլայի ծնողները Չինաստանից և Վիետնամից են:

«Միացյալ Նահանգները ներգաղթյալների երկիր է, և մենք պետք է հպարտանանք այդ հանգամանքով», - անկեղծացել է Ցուկերբերգը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է իսկապես կենտրոնանալ այն անձանց վրա, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում և դրա հետ մեկտեղ բռները բաց թողնել փախստականների և կարիքավորների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: