Հայերեն   English   Русский  

Եմենում ԱՄՆ ռազմաօդային հարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել


  
դիտումներ: 667

ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների վաղ առավոտյան հարձակման արդյունքում Եմենում առնվազն 20 մարդ է սպանել, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Թիրախում եղել են Ալ-Կաիդայի գրոհայինները։ Այս մասին հաղորդում են տեղական աղբյուրները։

Դրանք Al Jazeera-ին փոխանցել են, որ առնվազն վեց տուն է ավերվել և մի շարք քաղաքացիական անձինք մնացել են փլատակների տակ Ալ -Բայդա հարավային նահանգում:

Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Նշվում է, որ հարձակման արդյունքում սպանվել են Ալ-Կաիդայի Եմենի ճյուղի ղեկավարներից երկուսը։

Վաշինգտոնը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել հարձակումների վերաբերյալ։

Նշենք, որ Ալ-Կաիդան և Իսլամական պետությունը, օգտվելով Եմենի երկամյա պատերազմից, իրականացնում են սպանություններ և ռմբակոծություններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: