Հայերեն   English   Русский  

​Նեթանյահուն հայտարարել է Թրամփի հետ Իրանի պատժամիջոցները քննարկելու մտադրության մասին


  
դիտումներ: 694

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ մտադիր է քննարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Նեթանյահուն հայտնել է ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձի միջոցով:

Նեթանյահուի խոսքով` ինքն Իրանի փորձարկած բալիստիկ հրթիռի կապակցությամբ անհրաժեշտ է համարում պատժամիջոցների վերականգնումը:

«Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կոպիտ խախտում է: Այդիսկ կապակցությամբ նախագահ Թրամփի հետ Վաշինգթոնում կայանալիք հանդիպման շրջանակներում ես մտադիր եմ բարձրացնել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգման հարցը: Իրանական ագրեսիան չպետք է առանց պատասխան մնա», - նշվել է տեսաուղերձին կից արված մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: