Հակաահաբեկչական գործողություն Ադանայում, կան տասնյակ ձերբակալվածներ
դիտումներ: 811
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Ադանայի շրջանային ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները «Իսլամական պետության» ու PKK-ի անդամ լինելու և կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով կասկածյալների դեմ ուղղաթիռների կիրառմամբ հակաահաբեկչական համատեղ գործողություն են իրականացրել:
Ըստ գործակալության՝ գործողության արդյունքում 20 կասկածյալ ձերբակալվել է: