Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
դիտումներ: 889
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, շեշտելով անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու զարգացման միտումները, նշել է, որ հարևանների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա, հայտնում է panorama.am-ը:
ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: