Հայերեն   English   Русский  

Սիրիայում սպանվել է Էլ-Բաբի ահաբեկիչների առաջնորդը


  
դիտումներ: 532

Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու-Հալիդ Ուրդունին, ով ղեկավարում էր Էլ-Բաբ քաղաքի շրջանում վարձկանների ջոկատները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այսպես կոչված «Իսլամական պետության նահանգապետը» սպանվել է փետրվարի 3-ին 32 ահաբեկիչների թվում, ովքեր ոչնչացվել են Էլ-Բաբի շրջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: Ըստ ռազմական աղբյուրի՝ Ուրդունի լիկվիդացման փաստը հաստատել են նաև ահաբեկիչների խոսակցության գախտնի լսումները:

Ըստ թուրքական գործակալության՝ «Իսլամական պետության» ղեկավարների կողմից այսպես կոչված «Էլ-Բաբի նոր նահանգապետին» ուղղված նամակում նշված է. «Ռաքքայի նահանգապետից՝ Էլ-Բաբի նոր նահանգապետին: Շնորհավորում են նշանակման առիթով: Հուսով եմ, որ այն նշանակում Էլ-Բաբը կազատի Արևմուտքի դաշնակիցների կողմից ստեղծված չարիքից: Խորհուրդ եմ տալիս պարզել ձեր շարքերի դավաճանին, քանի որ նա է մեղավոր ԻՊ-ի շարքերում վերջին շաբաթվա ընթացքում տեղ գտած կորուստների համար: Մենք կփոխենք նախկին մարզպետի մուտքագրած բոլոր գաղտնաբառերը»:

Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականի օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: