Հայերեն   English   Русский  

«Սաբալանի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը


  
դիտումներ: 480

Իրանում ավարտվեց «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարը, որի հաղթող դարձավ 8.5 միավոր վաստակած Ղայեմ Մաղամին: Հովհաննես Գաբուզյանն իր ակտիվում գրանցեց 7.5 միավոր և կիսեց 2-6-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվեց 5-րդ տեղում: Օլեգ Կորնեևը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Իդանի Պույան եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, գրավեց 12-րդ հորիզոնականը և 160 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 13-ամյա Ղարիբյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2440 կետ:

Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը գրավեց 19-րդ հորիզոնականը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը` 29-րդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: