Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում հայտարարել են, որ Իրանը ևս մեկ հրթիռ է գործարկել


  
դիտումներ: 461

Միացյալ Նահանգներում հայտարարել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սեմնան քաղաքի մերձակայքում հրթիռ է գործարկել, որտեղ հունվարի 24-ին մեկ այլ բալիստիկ հրթիռի փորձարկում էր իրականացրել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Fox News լրատվական գործակալությունը` հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել:

Հունվարի 28-ին արևմտյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանը Սեմնան քաղաքի մերձակայքում բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել:

Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարը հաստատեց բալիստիկ հրթիռի փորձարկման մասին տարածված տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Եվս 17 ձեռնարկություն կարող է ներառվել պատժամիջոցների ցուցակում հրթիռային փորձարկումների մեջ ունեցած մասնակցության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: