“Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները պատրաստ են, և արդեն անհրաժեշտ է աշխատել խաղաղության համաձայնագրի կայացման համար”,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Մամեդյարովը հիշեցրել է, որ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումն այդ հարցում:
“Ֆրանսիայի նախագահը նույնպես կողմերին կոչ է արել աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի վրա: Մենք համաձայն ենք և պատրաստ ենք դրան: Սակայն նախևառաջ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից”,- ասել է նա: