Հայաստանը կարող է մասնակցել 2015 թվականին Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական խաղերին
Հայաստանը կարող է մասնակցել 2015 թվականին Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական խաղերին
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքեն Բանգկոկում հայտարարել է, որ Հայաստանը մասնակցելու է 2015 թվականին Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական խաղերին: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` հղում կատարելով «The Washington Times»-ի վրա: Հիքեն նշել է, որ օլիմպիական կոմիտեի կարծիքով Հայաստանը պետք է մասնակցի գալիք տարի Ադրբեջանում կայանալիք սպորտային միջոցառմանը` չնայած երկու պետությունների միջև շարունակվող հակամարտությանը:
Հայտնի է, որ անցած ամսին Պատրիկ Հիքեն և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հիքեի խոսքերով` «բոլոր հարցերը լուծվել են, և նրանք համաձայնվել են հաջորդ տարի մասնակցելու խաղերին»: