5 բույսեր, որ կապահովեն Ձեր առողջ քունը (լուսանկարներ)
Ալոե
Այս բույսն իր բուժիչ հատկություննեից բացի նվազեցնում է օդում ֆորմալդեհիդների և այլ վնասակար նյութերի քանակը: Այն գիշերը թթվածին է արձակում, որը սովորաբար բնորոշ չէ այլ բույսերի: Բացի այդ, ալոեի արձակած ֆիտոնցիդները դրական են ազդում օրգանիզմի վրա և բարձրացնում են դիմադրողականությունը:
Ֆիկուս
Այս բույսը օդի մաքրման ռեկորդակիրներից է: Օդը մաքրում է 70%-ից ավելի բենզոլից, ամոնիակից, տոլուոլից և այլ վնասակար խառնուրդներից, որոնք կարող են առաջանալ անորակ սինթետիկ ծածկույթներից, լինոլեումից և այլն: Լավ է ազդում քնի վրա և կգեղացկացնի ձեր ննջասենյակը:
Սանսևիերիա
Այս բույսը լավ է շնչառական համակարգի և դիմադրողականության համար: Այնտեղ, որտեղ մշակվում է այս բույսը, մարդիկ ամենաքիչն են տառապում գլխացավով և ճնշման տատանումներով՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Գիշերվա ընթացքում այն նույնպես թթվածին է արտադրում:
Ձարխոտ
Այս բույսի օգտակար հատկությունները նրա քիմիական բաղադրության մեջ են: Բույսը հարուստ է եթերային յուղերով, ֆլավոնոիդներով և այլ նյութերով: Այս բույսը դրական ազդեցություն է գործում նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է հաղթահարել սթրեսները: