Ահաբեկչություն Պակիստանի սրբավայրում. կան բազմաթիվ զոհեր
Մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել մարդաշատ սուֆիական սրբավայրի վրա հարավային Պակիստանում՝ սպանելով առնվազն 72 մարդ, որոնցից 30-ը՝ երեխաներ:
Ականատեսներից մեկը նշել է, որ հարձակվողը նպատակ է ունեցել խոցել սրբավայրի կանանց համար նախատեսված թևը, այդ պատճառով զոհերի մեծ մասը կանայք և նրանց ուղեկցող երեխաներն են:
Իսլամական պետությունը, որի ներկայությունը Պակիստանում օր օրի դառնում է ավելի զգալի, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ահաբեկչական խմբի լրատվական գործակալությունը՝ ԱՄԱՔ-ը:
Ոստիկաններից մեկը հայտնել է, որ տեղական հիվանդանոցներում կան բազմաթիվ վիրավորներ և զոհերի թիվը է կարող է աճել:
«Արդեն իսկ հայտնի է 72 զոհերի մասին, ավելի քան 150 վիրավորվել է»,- ասել է նա հեռախոսով:
Զոհերի քանակից ելնելով կարելի է փաստել, որ հարձակումը վատագույնն էր Պակիստանում վերջին տարիների ընթացքում: