Քաղաքական վերնախավն այլասերված է. Ազատ Արշակյան
«Քաղաքական վերնախավն այլասերված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:
Աստվածաբան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, թեև դրական փոփոխություններ տեսնում է, բայց դրանց զուգահեռ, ըստ նրա, այսօր մեզանում ընտրությունները նահանջել են դեպի միջնադար:
«Պետք է շատ լուրջ ռեսուրսներ ունենալ ընտրություններին մասնակցելու համար, ընտրագրավի և ընտրարշավի համար մոտ 200 հազար դոլար է անհրաժեշտ: Սա նշանակում է, որ հետ ենք գնացել»,- ասաց Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ ամուր հասարակության մեջ քաղաքական գաղափարական ուժեր չեն կարող լինել:
Հարցին` դա իր նախկին կուսակցությանն էլ է վերաբերում, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դժվար է, կողմնորոշումը երևում է վարքագծից»: