Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին


  
դիտումներ: 1004

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական
վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ
փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին
Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին: ՀՀ ԱԺ
պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ
Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:


Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ
տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ 1941-1945 թվականների
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման
եւ խորացման անհրաժեշտությունը:

ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ պատվիրակության
դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի եւ
ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին
հայտարարությանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ՀՀ ԱԺ
պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել
առաջիկա նիստին:

Հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ
խորհրդի նիստը 2015 թվականի աշնանն անցկացնել Երեւանում:


ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: