Գերեվարված ԻՊ մարտիկը խոստովանել է, որ բռնաբարել է ավելի քան 200 կանանց
Գերեվարված ԻՊ մարտիկ Ամմար Հուսեյնը խոստովանել է, որ ահաբեկչական խմբավորմանը միանալուց ի վեր բռնաբարել է ավելի քան Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչ 200 կանանց, և նրա խոսքերում չկար զղջում:
Քուրդ հետախուզական ղեկավարությունը Reuters լրատվական գործակալությանը թույլատրել է մուտք գործել Հուսեյնի և մեկ այլ ԻՊ գրոհայինի մոտ, որոնք երկուսն էլ գերեվարվել էին հոկտեմբերին՝ Կիրկուկ քաղաքի գրավման ժամանակ:
Հուսեյնը նշել է, որ իր էմիրները, այսինքն տեղական ԻՊ հրամանատարները, նրան և այլ մարտիկների թույլատրել են բռնաբարել այնքան եզդիների, որքան կցանկանան:
Քուրդ անվտանգության պաշտոնյաներն ասում են, որ կան Հուսեյնի գործողություններն ապացուցող փաստեր:
Բացի այդ գերեվարվածը խոստովանել է, որ 2013 թ. միանալով ԻՊ-ին սպանել է շուրջ 500 մարդու: