Յանա Եգորյան. ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն
դիտումներ: 2434
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայազգի Յանա Եգորյանը, որը բնակվում է Ռուսաստանում և միջազգային սպորտում հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հերքել է իր վերջին աղմկահարույց հարցազրույցի ժամանակ արված մի շարք արտահայտություններ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր խոսքերը:
Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:
Նշենք նաև, որ Յանան հայտարարել էր, որ եթե ևս մի անգամ հանդիպի «Экспресс-газета» օնլայն թերթի լրագրողին, ապա իր սուսերը կարող է կեղտոտվել:
Սպորտսմենուհուն հատկապես վրդովեցրել էր Տիմուր Սաֆինի հետ սիրավեպ ունենալու կեղծ լուրերը, որոնք կարող են վնասել ինչպես իր, այնպես էլ Տիմուրի հարաբերություններին: