Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատարը` աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն,
98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-5 գոտեմարտ կանցկացնի
Գերմանիայի ակումբային առաջնությունում:
Նա երեկ մեկնեց Գերմանիա, որպեսզի
համալրի Մայնցի ըմբշամարտի ակումբի կազմը:
Հավելենք,
որ արդեն մի քանի տարի 75 կգ քաշային աշխարհի չեմպիոն Արսեն
Ջուլֆալակյանը Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես է գալիս
«KSV–Aalen-05» թիմի կազմում: