ԶԼՄ-ներ. ԻՊ առաջնորդը հրաժեշտի խոսքով դիմել է իր կողմնակիցներին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է իրենց պարտությունը: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը:
«Ալ-Բաղդադին իր ելույթը կոչել է հրաժեշտի, տարածել այն իր հետևորդների շրջանում և բացատրել, թե ինչ է կատարվում խմբավորման հետ», - փոխանցում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսուլի արևմտյան մասում գտնվող ԻՊ ղեկավարները փախչում են քաղաքից:
Հիշեցնենք, որ Իրաքի ռազմական ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան սկսել էր Մոսուլի ազատագրման գործողությունները 2016 թ. հոկտեմբերից: Իսկ 2017 թ. Փետրվար 24-ին Իրաքի կառավարական ուժերին հաջողվել էր վերադարձնել Իրաքի ռազմական բազան, ինչպես նաև ամբողջովին վերահսկողության տակ վերցնել օդանավակայանը: