Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը սպառնալիքներ է հնչեցրել Չինաստանի հասցեին


  
դիտումներ: 650

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը Չինաստանի իշխանությունների համար տեսաուղերձ է նկարահանել, որում երկրին «արյունահեղությունով» է սպառնացել: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ահաբեկիչների հրապարակած տեսաուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի դիմանկարը «կրակի հեղեղի» է վերածվում, իսկ ՉԺՀ-ին սպառնում են «արյյունահեղությունով:

2015թ. ԻՊ-ի ահաբեկիչները կրկին տեսաուղերձ էին հրապարակել, որում Չինաստանի մահմեդականներին կոչ էին անում Սիրիա ուևորվել և մասնակցություն ցուցաբերել պատերազմին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հրաժեշտի խոսքով դիմել է իր կողմնակիցներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: