Հայերեն   English   Русский  

​Տորթ «Կարո»


  
դիտումներ: 4900

Բաղադրությունը խմորի համար

4 ձու

1,5 բաժակ շաքարավազ

2 ճաշի գդալ մեղր

1 ճաշի գդալ կոնյակ

1, 2/3 բաժակ ալյուր

2 ճաշի գդալ կակաո

1/2 թեյի գդալ դարչին

1,5 թեյի գդալ փխրեցնող կամ սոդա

1 բաժակ ընկույզ

100 գ ծիրանաչիր:

Կրեմի համար

1 բանկա եփած խտացրած կաթ

150 գ կարագ:

Պատրաստումը

Ընկույզը մանրացնել, ծիրանաչիրը կտրատել: Ձուն շաքարավազի հետ հարել այնքան, որ այդ զանգվածն աճի մի քանի անգամ, ավելացնել կոնյակը, մեղրն ու հարել: Ավելացնել ընկույզն ու ծիրանաչիրը: Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, դարչինն ու սոդան, ապա ավելացնել ձվով զանգվածին: Լավ հարել ու դրանից 2 կամ 3 շերտ թխել կամ մեկ ամբողջ շերտ թխել ու 3 շերտի բաժանել: 180 աստիճան տաքացված ջեռոցում թխել տորթի խմորը՝ 30-34 րոպե. իսկ եթե առանձին շերտերով եք պատրաստելու՝ ապա 15-ական րոպե:

Պատրաստի շերտերը դնել մի կողմ, որ հովանան: Կրեմի համար խտացրած կաթը կարագի հետ հարել: Խտացրած կաթի դատարկված բանկայի 1/4-ը լցնել տաք ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ ու խառնել: Յուրաքանչյուր պատրաստի շերտը ցողել այս խառնուրդով՝ բացի վերին շերտից: Հետո կրեմը հավասարաչափ տարածել շերտերի վրա: Իսկ վերին շերտի վրա հավասարաչափ քսել հալացրած սև շոկոլադ:

Կրեմապատ տորթը դնել սառնարանը մի 2 ժամով, որից հետո արդեն կարելի է վայելել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: