Նիկոլ Քիդմանը մեկնաբանել է Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում իր ծափահարելու տարօրինակ ձևը
դիտումներ: 787
Նիկոլ Քիդմանն անդրադարձել է «Օսկար»-ի ժամանակ իր տարօրինակ ծափահարելու ձևի վերաբերյալ քննարկումներին:
Նա հարցազրույցներից մեկում նշել է. «Շատ տարօրինակ էր: Ես մտածում էի՝ «Աստված իմ, իսկապես ուզում եմ ծափահարել, բայց չեմ կարող: Դժվարանում էի, քանի որ մատիս հսկայական եւ թանկարժեք մատանի կար, եւ վախենում էի ինքս վնասվել ու փչացնել մատանին, իսկ այն իմը չէր: Մեղավորը զարդերն են, ադամանդներն ու մատանին»,- նշել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ համացանցում ակտիվ քննարկումներ էին ծավալվել դերասանուհի Նիկոլ Քիդմանի շուրջ: Կադրերից մեկում երևում է, ինչ տարօրինակ ձևով է վերջինս ծափահարում: