Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը
Ֆրանսիական բիզնեսը Հայաստանում գործընկերներ է փնտրում
Հանդիպումների ընթացքում պոտենցիալ գործընկերները առավել հետաքրքրվել են հայաստանյան ներդրումային հնարավորություններով ՏՏ, էներգետիկայի, հագուստի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև գաղափար առաջարկել թեյի, սննդի, խմիչքների և կոսմետիկայի արտադրության համար դեղաբույսերի օգտագործման վերաբերյալ։
«Ֆրանսիացի գործարարները Հայաստանում փնտրում են գործընկներներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի, բնական յուղերի, էքստրակտների, միրգ-բանջարեղենի խտանյութերի արտադրությամբ: Նման համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերություններին առաջարկում ենք կապ հաստատել ՀԶՀ նեդրումների գծով տնօրինության հետ։ Համագործակցությունը կնպաստի արտահանման աճին, ուստի Հիմնադրամը պատրաստ է ներդրողներին աջակցել գործընթացի բոլոր փուլերում»,- նշել է Կարէն Մկրտիչեանը:
՛՛Business France՛՛-ի օժանդակությամբ Փարիզում տեղի ունեցած համաժողովին ներդրումային նախագծեր են ներկայացրել նաև ֆրանսիացի գործարարները։ Համաժողովին քննարկվել է Իրանի սահմանի մոտ նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը՝ շուրջ 115 միլիոն դոլար արժողությամբ։ Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները ներկայացրել են իրենց խնդիրները և ընդլայնման ծրագրերը։ Օրգանական նյութերի արտադրությամբ զբաղվող «Բիոպոստ» ընկերությունը, որը նպատակ ունի ներդրում անել Հայաստանում, փնտրում է գործընկեր գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրանքի հումքի 95 տոկոսը լինելու է Հայաստանից։
Հայաստան վերադառնալուց հետո ՀԶՀ ներդրումների խթանման և աջակցման թիմն աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ընկերություններին անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների տրամադրման ուղղությամբ։ Կողմերը եկել են համաձայնության, որ Հիմնադրամի օժանդակությամբ կկայանա Ֆրանսիայի առաջատար տեքստիլագործ ընկերությունների այցը Հայաստան՝ այստեղ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Սեպտեմբերին նախատեսվում է ֆրանսիական ՓՄՁ պատվիրակությունների այցը Հայաստան։ Մեկ այլ պայմանավորվածությամբ՝ այսուհետև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն իրենց մեկամսյա պրատիկան նաև ՛՛Business France՛՛-ում անցնելու հնարավորություն կունենան։
Փետրվարի 21-28-ը Փարիզում, Մարսելում և Լիոնում արտագնա քարոզարշավի իրականացումը ՀԶՀ 2017 թ. Ներդրումների գծով տնօրինության ծրագրերից մեկն էր, որը կայացավ Թվինինգ ծրագրի շրջանակում՝ ՛՛Business France՛՛-իհետհամագործակցությամբ։
Ներդրումների գծով տնօրինության հետ կարելի է կապ հաստատել՝ investment@dfa.am էլ-փոստով և 0(11) 59 57 04/05 հեռախոսահամարներով։