Կատալոնացիները մասնակցում են Իսպանիայից անջատվելու քվեարկությանը
Իսպնիայի դատական համակարգը քվեարկությունը հակասահմանադրական էր ճանաչել,
սակայն Կատալոնիայի կառավարությունը այնուամենայնիվ կազմակերպել էր այն:
Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել էր անկախության հանրաքվեի նախագծի իրականացումը:
Կատալոնիայի
կառավարությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 1-ի դրությամբ
ընտրելու իրավունք ունեցող 5,4 միլիոն ընտրողներից 1,1 միլիոնը ավելի քան
40,000 կամավորներով ընտրատեղամասերում մասնակցել է քվեարկությանը:
Քվեարկողներին
տրվում են հետևյալ հարցերը՝ արդյոք նրանք ցանկանում են, որ Կատալոնիա
պետություն լինի և արդյոք կցանկանային, որ այդ պետությունը անկախ լինի:
Վարչապետ
Մարիանո Ռախոյը՝ ի պատասխան ոչ պաշտոնական քվեարկությանը կոչ է արել
շրջանին «ողջամիտ» լինել և վերադառնալ բանակցություններին սահմանադրության
շրջանակներում: