Հայերեն   English   Русский  

Մադոննայի զգեստները վաճառվել են աճուրդում


  
դիտումներ: 1037

Մադոննայի զգեստը, որը նա կրել է Շոն Պենի հետ ամուսնանալիս, վաճառվել է «Icons & Idols: Rock n' Roll» աճուրդում: Երգչուհու հարսանեկան զգեստը վաճառվել է 81,250 դոլարով, իսկ Material Girl երաժշտական հոլովակում նրա կրած զգեստը՝ 73,125 դոլարով:

Ժուլիեն աճուրդի տան տվյալներով՝ «Desperately Seeking Susan»-ում Մադոննայի կրած բաճկոնը վաճառվել է 252,000 դոլարով, «Evita» ֆիլմում կրած զգեստը՝ 15,000 դոլարով, իսկ «A League of Their Own»-ում կրած համազգեստը՝ 31,250 դոլարով: «Who's That Girl» համերգային շրջագայության ժամանակ կրած զգեստներից մեկը Բևեռլի հիլսում կազմակերպված, երկու օր տևած աճուրդում վաճառվել է 50,000 դոլարով:

Մադոննայի իրերից բացի աճուրդի էին հանվել նաև Ջոն Լենոնի, Էլվիս Պրեսլիի, Ջեյմս Բրաունի և այլոց իրերը: Լենոնի կլոր շրջանակներով ակնոցները վաճառվել են 25,000 դոլարով, իսկ Պրեսլիի մատանին 57,600 դոլարով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: