Հայերեն   English   Русский  

Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր թաքստոցները


  
դիտումներ: 1130

Մոսուլի ազատագրման գործողությունների մեկնարկից ի վեր Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:

Թեեւ շատ զեկույցներում նշվում է, որ նա վնասվածք է ստացել Կաիմի շրջանում, նրա գտնվելու վայրը դեռեւս առեղծված է մնում: Որոշ ծայրահեղականներ շարունակվում են վերահրապարակել նրա հին ելույթները` ուղղված իր աջակիցներին:

Al Arabiya զրուցեց Մոսուլում գտվող իր աղբյուրների հետ, որոնք նշել են, որ ԻՊ առաջնորդները փախել են իրենց ընտանիքների հետ դեպի անապատ:

Ինչ վերաբերում է Բաղդադին, ապա նշվում է, որ նա պարբերաբար ստիպված է փոխել իր գտնվելու վայրը: Վերլուծաբանները նշում են նրա գտնվելու երեք հավանական վայրերը.

* Առաջին թաքստոցը. Սիրիայից եւ Ռաքքայից դեպի արեւմուտք Նինվեի անապատ:

* Երկրորդ թաքստոց: Ալ-Կաիմից դեպի Հորդանանի սահմաններն ընկած Անբար անապատ:

* Երրորդ թաքստոց: Սալահադին և Դիյալա նահանգների միջև ընկած անապատ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: