Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը
դիտումներ: 801
Արարողությունը տեղի է ունենում Բեռլինում Բունդեսթագի (խորհրդարան) և Բունդեսռաթի (Դաշնային հողերի ներկայացուցիչների պալատ) համատեղ նիստի շրջանակներում:
Այդ մասին հայտնում է Bild պարբերականը:
Ավելի վաղ Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Իոահիմ Գաուկը:
Մարտի 19-ին Բեռլինում գտնվող Բելվյու պալատում տեղի էր ունեցել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին նախագահի լիազորությունների փոխանցման արարողությունը: