Հայերեն   English   Русский  

ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, ԵԼՔ. Gallup-ի նոր հարցման առաջատար եռյակը


  
դիտումներ: 1749

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ -2017 (2-րդ փուլ) Քաղաքական Կուսակցությունները և Դաշինքների ցուցանիշներն առ մարտ 20-ն» թեմայով:

Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցման արդյունքները ներկայացրել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք»՝

«ՀՀԿ»` 29,4տոկոս
«Ծառուկյան» դաշինք` 28, 2 տոկոս
«Ելք» դաշինք` 6,1 տոկոս
«ՀՅԴ»` 4,8 տոկոս
«Ազատ դեմոկրատներ»` 4,4 տոկոս
«Հայկական վերածնունդ»՝ 3,4տոկոս
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,9 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2,5 տոկոս
«Կոմունիստական կուսակցություն»՝ 1,2 տոկոս

9,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

ՀՀԿ ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքից, որում, ըստ Նավասարդյանի, դերակատարում է ունեցել նաև Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին և նրա դրական իմիջը:

«Չեմ կարծում, որ փոխվեն երկու լիդերների ցուցանիշները, քանի որ ունեն բավականին բարձր ցուցանիշներ, բայց «Ելքի», ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», «Հայկական վերածնունդի» , Կոնգրես-ՀԺԿ-ի պարագայում ռեյտինգայինը կարող է զգալի ազդել ցուցանիշների վրա»,-ասել է Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր՝ 26,4 տոկոս, «ՀՀԿ»-ն` 22,8 տոկոս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: