Հայերեն   English   Русский  

Սեյրան Օհանյանն այցելել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված կնոջը


  
դիտումներ: 1268

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Բժիշկները հավաստիացրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայկական կողմը ոչնչացրել էր ադրբեջանցի մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հայ սպա Սարգիս Աբրահամյանը, նրա հետ նույն մեքենայում գտնվող 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը վիրավորվել էր:

Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: