Բնապահպանության նախարարությունը պետ. բյուջե է մուտքագրել 1.4 մլն.դր.
ՀՀ բնապահպանության նախարարությունը կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրել 1.4 մլն.դր. գումար
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 5 գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 183.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանությաննորմերիխախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանությաննորմերիխախտման համար կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 12 գծամետր ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար: