Մենք խեղդվում ենք, մեզ թթվվածին է պետք. Դավիթ Գասպարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Մենք պետք է պարբերաբար հիշեցնենք պատգամավորներին իրենց խոստումները և պահանջենք, որ կատարեն դրանք: Եթե դա տեղի ունենա, մի դրական բան կլինի, եթե ոչ, դժգոհությունները կշարունակվեն»,- ասաց բանախոսը:
Գրականագետի խոսքով՝ իշխանությունները պետք է զբաղվեն առաջին հերթին մի քանի հրատապ խնդիրներով: Նախ պետք է կարգավորվի ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը: Այնուհետ, պետք է տնտեսական առաջընթաց գրանցելուն ուղղված քայլեր կատարվեն: Գլխավոր մարտահրավերներից է դարդարեցնել խայտառակ արտագաղթը, որն այսօր առկա է:
Դավիթ Գասպարյանը ընդգծեց՝ ժողովուրդն ու երկիրը խրված են ճահճի մեջ, հասարակական կյանքում դրական տեղաշարժեր տեղի ունենան.« Մենք խեղդվում ենք, մեզ թթվվածին է պետք: Քննադատությունը և դժգոհությունը շրթներիս դժվար է ապրել»,:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցին՝
Դավիթ Գասպարյանը նկատեց՝ առաջին նախագահն իրականությանը նայում է 1988 թվականի դիրքերից.
«Նրա ասածներն այն ժամանակ էին լավ հնչում: Սակայն արդեն 30 տարի է անցել, շատ իրադարձություններ
են տեղի ունեցել: Զիջումնային, պարտվողական քաղաքականությունը գիտենք, թե ուր է տանում:
Զիջումը՝ այն էլ այդպես, աղետալի, սարսափելի է: Զիջումով ապագա չեն ապահովում, զիջումը
զիջում է պահանջելու: Այս ժողովուրդը 30 տարի է , ինչ ծանր կյանքով է ապրում, որ ապահովի
հաղթանակը: Բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունը դժվար է տրվում, բայց ես կարծում եմ՝
զիջում չպետք է լինի»։