Թուրքիան ականազերծում է ՀՀ-ի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով
ականազերծել Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածները: Այս մասին գրում է «Regnum» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը:
Ըստ նրա՝ Երևանի և Բաքվի արձագանքը ականազերծման մասին լուրերին հակասական էր, բայց նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ամրապնդումը կարող է բերել մեծ տնտեսական օգուտներ:
«Առաջին տեղեկությունները հայ-թուրքական և թուրք-իրանական սահմանի ականազերծման մասին տարածվեցին 2014թ-ին, երբ Հայաստանը դեռևս բանակցություններ էր վարում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, բայց վերջին պահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵԱՏՄ-ին, և հայ-թուրքական սահմանի ականազերծման ծրագիրը չեղարկվեց: Սակայն վերջին ժամանակներում, սիրական հարցի փոփոխությամբ, հավանաբար, հնարավորություն է ընձեռվել շարունակել երկխոսությունը, և այդ հնարավորությունն ավելի ամրապնդվեց ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությամբ, որ երբ Երևանը և Անկարան բանակցությունների սեղանի շուրջ կնստեն, ՌԴ-ն ամենաակտիվ օժանդակությունը կցուցաբերի»,-նշել է Ստանիսլավ Տարասովը: