Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Աֆղանստանում ԻՊ-ի դեմ առաջին անգամ գերհզոր ոչ միջուկային ռումբ է կիրառել


  
դիտումներ: 784

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` ռումբը ժամեր առաջ կիրառվել է ԻՊ-ի թունելները ոչնչացնելու նպատակով

Պենտագոնը հաստատել է, որ Աֆղանստանում առաջին անգամ գերհզոր ֆուգասային ավիացրոն ռումբ է կիրառվել, որը ԱՄՆ-ում «բոլոր ռումբերի մայր» են անվանում: Գրում է News.mail.ru.-ն:

«Առաջին անգամ այդ ռումբը մարտում է կիրառվել», - ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է Պենտագոնի աղբյուրը` ընդգծելով, որ գործողությունը մի քանի ամիս շարունակ էր մշակվել:

CNN հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով` ռումբը նետվել է ինքնաթիռից ժամեր առաջ, որպեսզի Աֆղանստանի արևելքում ոչնչացնի ԻՊ-ի թունելներն ու քարանձավները:

Իսկ ամերիկացի զինվորականներն այժմ գնահատում են ծայրահեղականներին հասցված վնասները:

GBU-43/B Massive Ordnance Air Blast Bomb ռումբի քաշը 9,5 տոննա է կազմում և հագեցած է արբանյակային ղեկավարման համակարգով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: