Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթանակ տանելու առթիվ


  
դիտումներ: 846

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ, որի արդյունքում Թուրքիայում նախագահի լիազորություններն ավելանալու են,հաղորդում է Պանորաման:

Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:


Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար: Երկու երկրների նախագահները ընդգծել են հեռախոսազրույցի ընթացքում, որ անհրաժեշտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկել գազային հարձակում իրականացնելու համար: Նրանք նաև պայմանավորվել են համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: