«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ձերբակալվել է Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է The Baghdad Post-ը` հղում անելով Անվտանգության և տեղեկատվության եվրոպական վարչությանը (DESI):
Նշվում է, որ Ալ-Բաղդադիին ձերբակալել են ռուսական և սիրիական միավորված զինված ուժերը: DESI-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ալ-Բաղդադին ստիպված է եղել հեռանալ Մոսուլից` իրաքյան զորքերի առաջխաղացման արդյունքում: