Հայերեն   English   Русский  

Երբ դասեր չեն քաղում. Գյումրիի 102-րդ ռազմաբազայից հերթական պայամանագրային զինծառայողն է անհետացել


  
դիտումներ: 1056

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հերթական պայամանագրային զինծառայողն է անհետացել: Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշի» բաժնի կողմից որպես անհետ կորած է որոնվում: Ոստիկանության հայտարարությունում մասնավորապես նշվում է՝

«Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ»։

Զինվորը եղել է քաղաքացիական հագուստով, զորամասից դուրս է եկել խանութ գնալու պատրվակով: Սակայն, ուշագրավն այն է, որ ռազմաբազայի հրամանատարությունն այդպես էլ դասեր չի քաղում:

Պայմանագրային զինառայողի փախուտի մասին ոստիկանության տեղյակ է պահել միայն դեպքից 2 օր անց: Նույնը կատարվել էր 2015 թվականի հումվարին, երբ Վալերի Պերմյակովը զորամասի տարածքը լքել էր, բազայի հրամանատարությունը նախ ինքնուրույն էր փորձել որոնել զինվորին, ապա արդյունքի չհասնելով դիմել էր ոստիկանություն, սակայն հունվարի 12-ի ոճրագործությունն արդեն տեղի էր ունեցել:

Վալերի Պերմյակովի գործով դատաքննություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: