Հայերեն   English   Русский  

1921 Ստալինը հօգուտ Ադրբեջանի կամայականորեն առանձնացրեց Ղարաբաղը Հայաստանից. Ֆրանսուա Ֆիյոն


  
դիտումներ: 1549

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Nouvelles d'Arménie պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ «վառոդի տակառի» է նման: Գրում է Novostink.ru.-ն:

«2016թ. ապրիլին Հարավային Կովկասի տարածաշրջանում 6 օրերի ընթացքում իրավիճակը պայթյունավտանգ էր: Օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին: Մահաբեր հարձակումն ավարտվեց փխրուն հրադադարի ռեժիմի հաստատմամբ», - հայտարարել է Ֆիյոնը:

«Եկեք չմոռանանք, որ նման իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց Ստալինի պատճառով, որը 1921թ. հօգուտ Ադրբեջանի կամայականորեն առանձնացրեց Ղարաբաղը Հայաստանից: Այժմ այլընտրանք չկա, քան խաղաղ և երկարաժամկետ լուծումը», - հայտարարել է Ֆրանսուա Ֆիյոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: