Հայերեն   English   Русский  

Անգլիացի կատակերգուն ծաղրել է Էրդողանին և նրա 1000 սենյականոց նախագահական պալատը


  
դիտումներ: 854

Անգլիացի կատակերգու Ջոն Օլիվերը ամերիկյան «HBO» հեռուստաալիքով հրապարակվող «Անցած շաբաթը այս երեկո Ջոն Օլիվերի հետ» հաղորդման ժամանակ ծաղրի է ենթարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և վերջինիս նորակառույց նստավայրը` Սպիտակ պալատը: Մեծ քննարկումների պատճառ դարձած պալատը բաղկացած է ուղիղ 1000 սենյակից: Օլիվերը զարմանք է հայտնել և նշել է, որ չի պատկերացնում, թե նույնիսկ 500 սենյակը ինչի համար կարելի է օգտագործել: Օլիվերը Էրդողանի այս քայլը խենթություն է անվանել` հիշեցնելով տարիներ առաջ նախագահի`ձիուց ընկնելու դեպքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: