Սերժ Սարգսյանը հայտարարությունը ուղղված էր հանրությանը. Ալեքսանդր Իսկանդարյան
Խոսելով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված զարգացումների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունենում:
“Ես նշել էին, որ հուլիսի 1-ին համաձայնագիրը չի ստորագրվի. պատճառը խնդիրերն են` տեխնիկական, քաղաքական. ամեն դեպքում դրանք լուծելի են և հավանականությունը, որ դրանք կլուծվեն, մեծ է, սակայն, կարծում եմ, որոշակի ժամանակահատված կպահանջվի”,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայ ադրբեջանական շփման գծի ակտիվացումը քաղաքագետը համարում է մշտական իրավիճակ: Ըստ նրա` կրակոցներ միշտ էլ կան, իսկ դրանք նոր չեն ակտիվացել, այլ արդեն 3 տարի է:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման և սահմանին լարվածության աճի միջև քաղաքագետը կապ չի տեսնում , քանի որ չի տեսնում նաև որևէ մերձեցում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:
Իսկ Արգենտինայում Սերժ Սարգսյանի` Ռուսաստնանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հնչեցրած մտահոգության մասին խոսելիս Իսկանդարյանը նշեց, որ Սերժ Սարգսանի օգնականները, հավանաբար, նյութերը պատրաստում են հետևելով ֆեյսբուքին, քանի որ նրա հայտարարությունը ընդամենը արձագանքն էր այն լարվածությանը, որ տեղ է գտել հասարակության մեջ”: