Հայերեն   English   Русский  

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Օլգա Կալինինային


  
դիտումներ: 811

Լվովում շարունակվող շախմատիստուհիների Ուկրաինայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում 30-ամյա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Օլգա Կալինինային:

2 միավորով աղյուսակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոնուհի Նատալյա ժուկովան: 1,5-ական միավորով 2-5-րդ տեղերը բաժանում են` Դոլուխանովան, Աննա և Մարիա Մուզիչուկները, Յուլյա Օսմակը:

3-րդ տուրում Դոլուխանովան սևերով կմրցի միջազգային վարպետ Մարիա Տանցյուրայի հետ, որը երկու անընդմեջ պարտություն է կրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: