Հայերեն   English   Русский  

Բոլոր հեռացումները տեղին էին. Էդգար Մանուչարյան


  
դիտումներ: 851

Ռուսաստանի գավաթի եզրափակչում Եկատերինբուրգի «Ուրալը» պարտվել է «Լոկոմոտիվին»:

Խաղավերջում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում 4 խաղացող կարմիր քարտ է ստացել: Խաղադաշտից հեռացվածների թվում է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

«Ծեծկռտուքը խաղային դրվագի հետևանքն էր: Երբեմն նման բաներ պատահում են: Ես հրում էի Արիին: Կարծում եմ` բոլոր հեռացումները տեղին էին: Այդ ամենը զգացմունքների հետևանքով են, առանց որի ֆուտբոլն անհնար է պատկերացնել: Ցավալի է, որ պարտվեցինք: Խաղավերջում կորցրինք նախաձեռնությունը և բաց թողեցինք: Վստահ չէինք գործում: Կարծում եմ՝ իր դերն ունեցավ եզրափակիչներին մասնակցելու փորձի պակասը»,- նշել է Էդգար Մանուչարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: