Հայերեն   English   Русский  

​Քենդալ Ջեները հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1547

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը աշխատանքի պատճառով կրկին տհաճ իրավիճակում է հայտնվել

21-ամյա սուպերմոդել Քենդալ Ջեները զարդարել է հնդական Vogue ամսագրի 10-րդ հոբելյանական համարի շապիկը:

Ամսագրի շապիկի համար իրականացված ֆոտոշաքրը ղեկավարել է աշխարհահռչակ բրիտանացի լուսանկարիչ Մարիո Տեստինոն: Քենդալը շապիկի համար ընտրված լուսանկարում բավական համարձակ զգեստով է պատկերված:

Սակայն ամսագրի հասցեին հնչած քննադատություններն ամենևին էլ Քենդալի համարձակ զգեստով չեն պայմանավորված: Գրում է Mail.news.ru.-ն:

Պարզվում է` ամսագրի ընթերցողները խիստ դեմ են հոբելյանական համարի շապիկի վրա Քենդալի հայտնվելու հանգամանքից: Նրանք միաձայն համարում են, որ Հնդկաստանում առանց որևէ ջանքի կարելի էր այլ գեղեցիկ մոդելների գտնել, իսկ եթե ամսագրի խմբագրությունը ցանկանում էր, որպեսզի այդ շապիկը պարտադիր կերպով որևէ համաշխարհային աստղ զարդարի, ապա կարող էին վերջերս Հոլիվուդում բավական ձեռքբերումների հասած հնդիկ դերասանուհիներ և մոդելներ Պրիյանկա Չոպրային կամ Դիպիկա Պադուկոնեին հրավիրել:

Բացի այդ ամսագրի ընթերցողներին զայրացրել է այն փաստը, որ Քենդալն անգամ նպատակահարմար չի գտել ամսագրի համար իրականացված ֆոտոշարքի լուսանկարներից ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում հրապարակել (թեև նա սովորաբար հրապարակում է իր մասնակցությամբ գրեթե բոլոր ֆոտոշարքերի լուսանկարները):

Համացանցի օգտատերերը գտնում են, որ Քենդալի համար այդ ֆոտոշարքը ոչ այնքան հետաքրքիր և կարևոր է եղել:

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան

Քենդալ-Հնդկաստան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: