Բրազիլիա Չիլի խաղի ժամանակ Բրազիլիայի երկրպագուն մահացել է սրտի կաթվածից
69-ամյա ֆուտբոլային երկրպագուն սրտի կաթված է ստացել և մահացել Չիլիի դեմ Բրազիլիայի տասնմեկ մետրանոց լարված հարվածների ժամանակ:
Խաղը վերջում ավարտվել է 11 մետրանոց հարվածներով, երբ Հարավային Ամերիկայի թիմերի մոտ 90 րոպե խաղից հետո գրանցվել է 1-1հաշիվը:
Խաղի ընթացքում 50 տարեկան մի կին ևս շոկ էր ապրել, իսկ 20-ամյա Բրազիլիայի երկրպագուն Չիլիի երկրպագույի հետ բախման հետևանքով քթի կոտրվածք է ստացել:
Բրազիլիայի հարձակվող Նեյմարը իր թիմին եզրափակիչ մտցրեց՝ խփելով վերջին 11 մետրանոց հարվածը:
Մարզադաշտում մահացած տղամարդու դեպքը առաջին դժբախտ պատահարը չէ Աշխարհի առաջնության ընթացքում:
Չինացի տղամարդը մահացել էր Աշխարհի առաջնության բացման խաղերը դիտելու նպատակով երեք օրը արթուն մնալու հետևանքով:
Իսկ մեքսիկացի երկրպագուն մահացել էր առաջնությունում իր թիմի հաջող մեկնարկից հետո: