Հայերեն   English   Русский  

Ես վստահեցնում եմ` մեր ռազմաքաղաքական վերնախավը ոչ մի դեպքում հողեր հանձնելու քայլին չի գնա. Վովա Վարդանով


  
դիտումներ: 944

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի կարծիքով` Հայաստանը երբեք Ադրբեջանի ունեցած զենք-զինամթերքին համարժեքը չի ունեցել:

1991 թվականից սկսած՝ Հայաստանը Ադրբեջանից վատ է զինված եղել, իրենց մեծ գումարների հաշվին անհավասարությունը շարունակվում է: Այդ թվականներից մինչ օրս Հայաստանը նույն սխալներն է թույլ տալիս` գտնվելով նահանջողի դիրքում

«1993 թվականի աշնանից որոշեցինք, որ էլ անելիք չունենք, թուրքն իրենը թող անի, ինչը սարսափելի սխալ է, նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վովա Վարդանովը:

Նրա խոսքով` պետք է փոխել մարտավարությունը, դառնալ նախաձեռնող, պահանջող: Իսկ հողերի վերադարձի մասին խոսակցությունները պետք է իսպառ վերացվեն:

«Հող վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Հիմարություն են այդ խոսակցությունները, հողեր վերադարձնել, կնշանակի դառնալ անպաշտպան: Այն, ինչ հայտարարվում է, արտաքին աշխարհի համար է: Դա արվում է մանևրելու տեղ թողնելու համար, արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար: Ես վստահեցնում եմ` մեր ռազմաքաղաքական վերնախավը ոչ մի դեպքում հողեր հանձնելու քայլին չի գնա: Մարտակերտից իջեք դեպի Վարդենիս, ողջ ձորի երկայնքով շինարարական աշխատանքներ են, ահռելի գումարներ են ծախսվում, դրանք չէին ծախսվի, եթե հանձնելու միտք լիներ»,- ասաց Վովա Վարդանովը` հավելելով, որ եթե հողերը հանձնելու մտադրություն լիներ, հիմարություն կլիներ նման մեծ փող ծախսելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: