Հայերեն   English   Русский  

Իրանի Շահի գլխավոր հենարանը Պետական Անվտանգության նախարարությունն էր.Ստեփան Դանիելյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 765

Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը Իրանի Շահի գլխավոր հենարանը Պետական Անվտանգության նախարարությունն էր` SAVAK-ը`

«Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar» (The Service of information and security of the country):

Հեղափոխությունից հետո այդ կառույցի ղեկավարներից մեկը` գեներալ Հուսեյն Ֆարդուստը, հետաքրքիր հուշեր է գրել:
Հուշերում նա գրում էր, որ երբ ինքը Շահին էր զեկուցում իշխանությունում բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների կողմից գանձագողության, կոռուպցիայի և ոչ պատշաճ վարքի մասին, Շահը նրանց պատժելու կամ գոնե սաստելու համար որևէ քայլ չէր ձեռնարկում:
Գեներալը գրում էր, որ սկզբնական շրջանում Շահի այդ վարքագիծն իր համար անհասկանալի էր, քանի որ ինքը Շահի հրահանգով էր նման տեղեկությունները հավաքագրում:
Սակայն հետո գեներալը հասկացել է, թե ինչի համար է այդ տեղեկություններն ինքը հավաքում. որպեսզի Շահն այդ տեղեկությունների միջոցով իր մերձավոր շրջապատը և երկրի քաղաքական ղեկավարության պահի մշտական վախի և հնազանդության մեջ:
Ինչ-որ հարազատ բան է այս ամենը հիշեցնում:
Հ.Գ. Իգիտություն,Հեղափոխությունից հետո պարզվել է, որ անգամ SAVAK-ում էր կոռուպցիան ահավոր չափսերի հասնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: