Հայերեն   English   Русский  

Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կմասնակցի Բիլի հեղինակավոր շախմատային փառատոնին


  
դիտումներ: 1968

Հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը Շվեյցարիայում տեղի կունենա Բիլի ավանդական շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում է 50-րդ անգամ:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք շախմատային մրցաշարեր, միաժամանակյա խաղաշարեր և շախմատային սեմինարներ: Փառատոնի գլխավոր իրադարձություններն են 2 գրոսմայստերական մրցաշարերը, որոնցից մեկը կանցկացվի դասական շախմատի կանոններով, իսկ երկրորդը՝ արագ շախմատի: Այս երկու մրցաշարերին կմասնակցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Դասական շախմատի մրցաշարում նրա մրցակիցները կլինեն Պենտալա Հարիկրիշնան (2750), Դավիդ Նավարան (2739), Ռուսլան Պոնոմարյովը (2712), Պետեր Լեկոն (2703), Էթիեն Բաքրոն (2696), Ալեքսանդր Մորոզեվիչը (2675), Հոու Յիֆանը (2652), Նոել Շտուդերը (2498) և Նիկո Գեորգիադիսը(2472), իսկ արագ շախմատի մրցաշարում՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Դավիդ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Ալեքսանդր Մորոզեվիչը, Յանիկ Պելետիեն, Հոու Յիֆանը և Վլաստիմիլ Հորտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: