Հայերեն   English   Русский  

Հաջորդ տարի Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը կնշվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. Ամատունի Վիրաբյան


  
դիտումներ: 2520

Առաջին հանրապետության փաստաթղթերն ամբողջովին պահպանված են, բացի ռազմական նախարարության փաստաթղթերից: Խորհրդարանի փաստաթղթերի մի մասը պահպանվել է մեզ մոտ, մյուս մասը գտնվում է ՀՅԴ Բոստոնի գրասենյակի արխիվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն, Ամատունի Վիրաբյանը:

Անդրադառալով Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերին վերաբերող փաստաթղթերին` Ամատունի Վիրաբյանը նկատեց, որ դրանց վերաբերյալ շատ քիչ փաստաթղթեր կան: Պատճառն այ է, որ մարդիկ փաստաթուղթ ստեղծելու ժամանակ չեն ունեցել, նրանք միայն կռվել են, և հրամանները հաճախ տրվել են միայն բանավոր: Իսկ այսօր բոլոր կարևոր հրամանները տրվում են գրավոր:

«Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի մասին փաստաթղթերն այդքան էլ շատ չեն Ղարաքիլիսային ճակատամարտին առնչվող փաստաթղթերի համեմատությամբ: Պատճառն այն է, որ այդ երկու ճակատամարտերի ժամանակ հաղթանակ է գրանցվել, և ոչ ոքի հետաքրիր չեն եղել փաստաթղթերը: Իսկ ահա Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք պարտություն ենք կրել: Ղարաքիլիսայի մասին փաստաթղթերն ավելի շատ են, քանի որ հրամանատարները ստիպված են եղել բացատրություններ են գրել տասնյակ էջերով, թե ինչու հանկարծ նրանք իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել հաղթահարել: Ահա թե ինչու այդ ճակատամարտի մասին ավելի շատ փաստաթղթեր կան»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ իրենք արդեն մեկ ու կես տարի է աշխատում են ռուսական արխիվների հետ կովկասյան ռազմաճակատի փաստաթղթերի շուրջ: Վրաստանի արխիվների հետ ևս լավ են աշխատում:

«Ուղղակի Վրաստանը մի սկզբունք ունի. նա փաստաթղթերը վաճառում է, մենք գումար ենք տալիս դրանք ձեռք բերելու համար: Մոտավորապես երկու դոլար արժե փաստաթղթի մեկ էջը»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Ասուլիսի ավարտին նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը կնշվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: