Թուրքիայի իշխանությունները Գյուլենին քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ են սկսել
Ըստ թերթի՝ 130 անձինք կզրկվեն Թուրքիայի քաղաքացիությունից, եթե երեք ամիսների ընթացքում չվերադառնան Թուրքիա:
2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:
Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ավելի վաղ դատախազությունն այդ գործով Գյուլենի և ևս 10 ամբաստանյալների համար պահանջել էր ցմահ ազատազրկում և 56-174 տարվա ազատազրկում: Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թ-ից բնակվում է Միացյալ Նահանգներում: