Հայերեն   English   Русский  

Ազատ ոճի հայ ըմբիշները` UWW-ի վարկանիշային աղյուսակում


  
դիտումներ: 768

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը:

Թարմացված ցանկում տեղ է գտել Հայաստանի երեք ներկայացուցիչ: Նրանք են` 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Ֆրանգուլյանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Գրիգորյանը` 12-րդը, իսկ Բերիանիձեն` 6-րդը:

Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայ ազատոճայինները պատրաստվում են հունիսի 9-11-ը Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: