Հայերեն   English   Русский  

​Փենսը հայտարարել է ՌԴ-ի, Իրանի և ահաբեկչության պատճառով աշխարհում վտանգի աճի մասին


  
դիտումներ: 593

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ աշխարհն առավել վտանգավոր է դառնում և դրանում մեղավոր են Ռուսաստանի և Իրանի գործողությունները, ինչպես նաև ահաբեկչությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան կարծիք Մայք Փենսը հայտնել է` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:

«Միջազգային սահմանները վերաձևավորելու Ռուսաստանի փորձերից մինչև Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու Իրանի փորձերը, և ահաբեկչության համաշխարհային սպառնալիքը, որը կարող է հարված հասցնել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում` կարծես այսօր աշխարհում ավելի վտանգավոր է, քան երբևէ կոմունիզմի փլուցումից հետո` քառորդ դար հետո», - լրատվական գործակալությունը մեջբերում է Փենսի խոսքերը:

Միևնույն ժամանակ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ սպառնալիքների դեմ պայքարել և իրականացնելո ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակցային պարտավորությունները:

Ավելի վաղ Մայք Փենսը Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել էր Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային պահպանման հարցում ԱՄՆ-ի անփոփոխ աջակցության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: