Հայերեն   English   Русский  

Վթարի պատճառով 11-14 ժամ ջուր չի լինելու Գյումրիում և Հրազդանում


  
դիտումներ: 514

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.

1. Ժամը 10.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի եւ 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու եւ հարակից տարածքների.

2. Ժամը 10.00-24.00 կդադարեցվի Հրազդան քաղաքի` Երկաթգծի կայարանամերձ տարածքի, Ջրառատ թաղամասի, Վանատուրի ներքեւի թաղամասի, «Միկրոշրջան»-ի 2-ից-68, 121-ից-132 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: